ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանին ընդունեց Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսը

Հունվարի 25-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Գարեգին Երկրորդ Ամենայն հայոց կաթողիկոսն ընդունեց ՀՀ Ազգային ժողովի նորընտիր նախագահ Արարատ Միրզոյանին: Վեհափառ հայրապետը, խոսելով հասարակական կյանքում Ազգային ժողովի կարևոր դերակատարության մասին, շեշտեց օրենսդրական կարգավորումներով երկրի առջև ծառացած խնդիրների լուծման և առաջընթացի ապահովման անհրաժեշտությունը: ԱԺ նախագահը կարևորեց եկեղեցի-պետություն համագործակցությունը:
 
Մեկնաբանություններ