CZ0TAzZyD9c

Հունվարի 27-ին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Ս. Վարդան և Ս. Հովհաննես մատուռ-մկրտարանում Հայոց բանակի օրվա կապակցությամբ մատուցվեց տոնական պատարագ: Պատարագիչն էր ՀՀ ԶՈՒ հոգևոր առաջնորդ Տ. Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը: Ամենայն հայոց կաթողիկոսի նախագահությամբ կատարվեց Հանրապետական մաղթանք: Այնուհետև Վեհափառ հայրապետն օրհնեց սպայական անձնակազմին ու զինվորներին բաշխվելիք «Աշոտ Երկաթի Խաչ» կրծքանշանները:
Ամենայն հայոց կաթողիկոսի օրհնությամբ և ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով այսուհետև ՀՀ զինված ուժերի ծառայողներն իրենց համազգեստին կկրեն «Աշոտ Երկաթի Խաչ» կրծքանշանը: 
Պատարագից հետո Գևորգյան ճեմարանի հանդիսությունների սրահում կատարվեց պարգևաբաշխություն: 
 
Մեկնաբանություններ