5W0UR8__w7w

Հունվարի 28-ին Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսը նախագահ Արմեն Սարգսյանի, վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Արցախի հանրապետության  նախագահ Բակո Սահակյանի, ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի, Մայր Աթոռի միաբանների հետ այցելել է «Եռաբլուր» զինվորական պանթեոն: Ավելի վաղ, Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսը ուղերձ էր հղել հայոց բանակի օրվա կապակցությամբ: 
Հունվարի 27-ին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Ս. Վարդան և Ս. Հովհաննես մատուռ-մկրտարանում Հայոց բանակի 27-րդ տարեդարձի կապակցությամբ մատուցվեց տոնական պատարագ: Պատարագիչն էր ՀՀ ԶՈՒ հոգևոր առաջնորդ Տ. Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը: Ամենայն հայոց կաթողիկոսի օրհնությամբ և ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով այսուհետև ՀՀ զինված ուժերի ծառայողներն իրենց համազգեստին կկրեն «Աշոտ Երկաթի Խաչ» կրծքանշանը: Պատարագից հետո Գևորգյան ճեմարանի հանդիսությունների սրահում կատարվեց պարգևաբաշխություն: 
Հայոց 27-ամյա բանակի գնդերեցները:  
 
2019-01-28T19:35:00+04:00
Telecast type: Հաղորդաշար
Մեկնաբանություններ