Եկեղեցական կյանք 01.02.2019

Հունվարի 30-ին Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսը Ավստրալիայի և Նոր Զելանդիայի հայոց թեմի առաջնորդի և թեմական խորհրդի հրավերով հովվապետական այցով մեկնեց Ավստրալիա:
Կոմիտաս վարդապետի ծննդյան 150-ամյակի առիթով Լատվիայում, վարդապետի ծննդյան օրը կհնչի նրա պատարագը՝ Լատվիայի ռադիոյի երգչախմբի կատարմամբ:   Այդ առիթով եռօրյա այցով Հայաստանում էր երգչախմբի գլխավոր դիրիժոր Սիգվարդս Կլյավան:
Հայոց բանակի 27-րդ տարեդարձին, ԱՀԹ-ի նախաձեռնությամբ իրականացվեց «Տաք գուլպա հայ զինվորին» ծրագիրը, որի շրջանակներում Արարատի մարզի բոլոր համայնքները հավաքել էին շուրջ 10.000 զույգ գուլպա: 
Լույս է տեսել պատմական գիտությունների թեկնածու, Մատենադարանի գիտքարտուղար Վահե Թորոսյանի «Հայոց կաթողիկոսական իշխանությունը 11-րդ դարի կեսերից մինչև 12-րդ դարի սկիզբ» մենագրությունը:
Լուրեր թեմերից- Անցյալ շաբաթ Կանադայի Մոնրեալ քաղաքում հայոց թեմի  ներկայացուցիչը մասնակցել է միջեկեղեցական էկումենիկ արարողության, ելույթ է ունեցել Ս. Գրիգոր լուսավորիչ առաջնորդանիստ եկեղեցու «Կոմիտաս» երգչախումբը: 
Վիրահայոց թեմը նույնպես մասնակցել է էկումենիկ աղոթքի`Թբիլիսիի Ս. Աստվածամոր Վերափոխման կաթոլիկ եկեղեցում: Ներկա է եղել նաև Հայաստանի քրիստոնյա կանանց էկումենիկ համաժողովի պատվիրակությունը:
 
Մեկնաբանություններ