Եկեղեցական կյանք 04.02.2019

Փետրվարի 1-ին հովվապետական այցով Ավստրալիա մեկնած Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսը ժամանեց Սիդնեյ: 
Փետրվարի 3-ին Ամենայն հայոց կաթողիկոսի հանդիսապետությամբ տեղի ունեցավ Ավստրալիայի և Նոր Զելանդիայի հայոց թեմի նորակառույց առաջնորդարանի բացման արարողությունը:
Փետրվարի 3-ին Սուրբ Գայանե վանքում կիրակնօրյա պատարագի ավարտին, ի հիշատակ Սումգայիթի զոհերի, կատարվեց հոգեհանգսյան արարողություն:  
ԵՀԽ հայաստանյան «Կլոր սեղան» հիմնադրամի և ՄԱԿ-ի համագործակցությամբ Ծաղկաձորում մեկնարկեց «Կայուն զարգացման նպատակները և եկեղեցին» համաժողովը: 
Փետրվարի 2-ին Նկարիչների միությունում բացվեց Նորքի հայորդյաց տան սաների «Ի խորոց սրտի» ցուցահանդեսը:
Մայր Աթոռի հրատարակչական բաժինը լույս է ընծայել ճարտարապետ և շինարարական արվեստի պատմաբան, գրքի ձևավորման ճանաչված վարպետ Լիպարիտ Սադոյանի՝ հայոց գրերին նվիրված ուսումնասիրությունը:
 
Մեկնաբանություններ