Եկեղեցական կյանք 08.02.2019

Ամենայն հայոց Գարեգին Բ կաթողիկոսի հովվապետական այցը Ավստրալիայի և Նոր Զելանդիայի հայոց թեմ: 
Տավուշի նորանշանակ մարզպետ Հայկ Չոբանյանը աշխատանքային առաջին օրը սկսել է Հաղարծին վանական համալիր ուխտագնացությամբ: 
Տարեսկզբից ՀԵՀԵՄ կենտրոնական գրասենյակը  նոր հասցե ունի՝ Երևանի Սուրբ Աննա եկեղեցու հարևանությամբ: Ամենայն հայոց կաթողիկոսի տնօրինությամբ նոյեմբերի 30-ից Հայ եկեղեցու համաշխարհային երիտասարդաց միության (ՀԵՀԵՄ) հոգևոր տեսչի և կենտրոնական գրասենյակի տնօրենի պաշտոնը վարում է Տ. Թովմա վարդապետ Խաչատրյանը:
Մայր Աթոռի հրատարակչությունը լույս է ընծայել Մաղաքիա արքեպիսկոպոս Օրմանյանի «Ազգային բանախոսություններ» ժողովածուն, որը կազմել և խմբագրել է Լիլիթ Սարվազյանը:
Աշխարհի խոշորագույն թանգարաններից մեկում՝ Նյու Յորքի Մետրոպոլիտանում, 2018 սեպտեմբերի 22-ից 2019թ. հունվարի 13-ը գործում էր «Արմենիա» ցուցահանդեսը:  Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինն արդեն հետ է ընդունել իր գանձերը: Շուրջ 4 ամիս տևած ցուցահանդեսն ավելի քան 230.000 այցելու է ունեցել:
Միջազգային լուրեր- Ամենայն հայոց կաթողիկոսը ցավակցագիր է հղել Միրե Միրա Թահսին Բեգի որդուն և ընտանիքին` եզդիների առաջնորդի մահվան առիթով:
Հռոմի Ֆրանցիսկոս պապը և Ալ Ազհարի Մեծ իմամը եղբայրության և խաղաղության համատեղ հռչակագիր են ստորագրել: 
 
Մեկնաբանություններ