Եկեղեցական կյանք 11.02.2019

Ավստրալիայի և Նոր Զելանդիայի հայոց թեմ հովվապետական այցի մեկնած Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսը Սիդնեյից մեկնել է Մելբուռն: Այցը սկսվել է հրաշափառի արարողությամբ: Պատարագից հետո Վեհափառ հայրապետի ձեռամբ բացվել է եկեղեցու հարևանությամբ կանգնեցված խաչքարը:
Սուրբ Սարգսի տոնին նախորդող երկուշաբթի օրվանից՝ փետրվարի 11-ից, սկսվում է Առաջավորաց պահքը: Այն կտևի հինգ օր: Առաջավորաց պահքը հատուկ է միայն հայ առաքելական եկեղեցուն: 
Փետրվարի 9-ին Մադրասի Սուրբ Աստվածածին հայոց եկեղեցում մատուցվել է ուխտի պատարագ: Պատարագիչն էր Արծրուն քահանա Միքայելյանը: 
Կաթոլիկ ու բողոքական Եվրոպայում և ուղղափառ Ռուսաստանում արդեն մի քանի տարի է՝ հավատացյալները էլեկտրոնային փոստով ու հաղորդակցական նորագույն տեխնոլոգիաներով կարող են իրենց անունից աղոթք պատվիրել: Աղոթք պատվիրելու այս մեթոդը չի կիրառվում համացանցի հայկական տիրույթում: Հայ առաքելական եկեղեցին շրջանցել է այս պրակտիկան:
Միջազգային լուրեր-Թանզանիայում միաժամանակ մկրտվել են շուրջ հինգ հարյուր մարդ. զանգվածային մկտրությունը տեղի է ունեցել Կիմամբա քաղաքում, Ս. Գեորգի ուղղափառ եկեղեցում: 
Անդրեյ Ռուբլյովի անվան հին ռուսական արվեստի և մշակույթի թանգարանում բացվել է «Կրակի դրսևորումները քրիստոնեական արվեստում» ցուցադրությունը: Քյոլնի տաճարի տեսուչ Պետեր Ֆյուսսենիխը դիմել է ՅՈՒՆԵՍԿՕ-ին` տաճարաշինությունը համաշխարհային մշակութային ոչ նյութական ժառանգություն ճանաչելու համար: 
ԱՄՆ Նյու Ջերսի նահանգում սկսել են տրամադրել անսեռ ծննդյան վկայականներ: 
 
2019-02-11T21:35:00+04:00
Telecast type: Հաղորդաշար
Մեկնաբանություններ