Եկեղեցական կյանք 16.02.2019 Սուրբ Սարգսի տոնը

Հայ առաքելական եկեղեցին փետրվարի 16-ին նշում է հանուն քրիստոնեական հավատքի նահատակված Ս. Սարգսի, նրա որդի Մարտիրոսի և 14 քաջամարտիկների տոնը: Մատենադարանից Արարատյան թեմի առաջնորդանիստ Սուրբ Սարգիս եկեղեցի բերվեց Ավետիս Երեցի ընդօրինակված ձեռագիր ավետարանը, Ս. Էջմիածնից՝ սրբի մասունաքակիր աջը: Տոնական պատարագից հետո Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը պարգևներ հանձնեց սահմանագծում արիությամբ աչքի ընկած 20 ժամկետային զինծառայողի:
Առաջնորդանիստ Սուրբ Սարգիս եկեղեցուց մեկնարկեց խաչերթ: Անցնելով Մաշտոցի և Բաղրամյան պողոտաներով՝ խաչապտույտի մասնակցիները հասան Սիրահարների այգի, որտեղ էլ տեղի ունեցավ Սուրբ Սարգսի տոնին նվիրված համերգը:
Նոր Նորքի Սուրբ Սարգիս եկեղեցում նույնպես նշվեց Սուրբ Սարգիս զորավարի տոնը: Պատարագից հետո եկեղեցու բակում կատարվեց երիտասարդների օրհնության կարգ: 
Սիրո բարեխոս Սուրբ Սարգսի տոնի նախօրեին «Բուկինիստ» գրախանութում հավաքվածները սիրո խոստովանություն էին ստանում գրքի տեսքով: 
Ամուսնության պատրաստվող երկու երիտասարդ՝ Վարդուհին ու Վահրամը վստահ են, որ հավատարիմ են մնալու ընտանքի քրիստոնեական ընկալումներին:
 
Մեկնաբանություններ