Alt

Եկեղեցական կյանք 25.04.2014

Ամեն տարի ապրիլի 23-ին Հայ եկեղեցու երիտասարդները, հոգևորականների առաջնորդությամբ, ջահերով երթ են կազմակերպում դեպի Ծիծեռնակաբերդի հուշահամալիր:
Եղեռնի զոհերի հիշատակի ոգեկոչման արարողություններ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում:
Հայոց ցեղասպանության 99-րդ տարելիցին նվիրված բազմաթիվ երթեր ու միջոցառումներ են անցկացվել Հայ եկեղեցու Սփյուռքի թեմերում, հատկապես այն երկրներում, որոնք դեռևս չեն ճանաչել Հայոց ցեղասպանությունը:
Օշականի Սուրբ Մեսրոպ Մաշտոց եկեղեցու տարածքում՝ Տառերի պուրակում, Մեծ եղեռնի նահատակների հիշատակին նվիրված խաչքար է օծվել:
Ապրիլի 24-ին Վանաձորի Ս. Աստվածածին եկեղեցում մատուցված պատարագից հետո թեմակալ առաջնորդ Սեպուհ սրբազանը Մրգաշատ համայնքում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված խաչքար է օրհնել:

2014-04-25T19:52:35+04:00
Telecast type: Հաղորդաշար
Մեկնաբանություններ