Եկեղեցական կյանք 25.02.2019

Փետրվարի 24-ին Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Կանադայի ԶՈՒ հոգևոր առաջնորդ Գիյ վարդապետ Չափդլեյնին՝ Կանադայի հայոց թեմի առաջնորդ Տ. Աբգար եպիսկոպոս Հովակիմյանի և ՀՀ ԶՈՒ հոգևոր առաջնորդ Տ. Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի ուղեկցությամբ:  
Ղևոնդյանց հիշատակության օրն արդեն երկար տարիներ դարձել է բոլոր քահանաների տոնը: Հայաստանի, Արցախի, Սփյուռքի հայոց թեմերից շուրջ 250 քահանաներ են ժամանել Սուրբ Էջմիածին: Փետրվարի 26-ին քահանաները կմասնակցեն պատարագի, որից հետո Ամենայն հայոց կաթողիկոսի հանդիսապտւթյամբ կկատարվի քահանաների շնորհաբաշխության արարողություն:
Փետրվարի 19-ին Հովհաննես Թումանյանի ` Թբիլիսիի բնակարանում մեկնարկեց բանաստեղծի 150-րդ տարեդարձի տոնակատարությունը: Վիրահայոց թեմի «Հովհաննես Թումանյանի տուն» գիտամշակութային կենտրոն դարձած բնակարանից ուղիղ կապ հաստատվեց Երևանի և Դսեղի հետ: 
Մինաս Ավետսիյանի մահվան 44-րդ տարելիցի օրը՝ փետրվարի 23-ին, հոգեհանգստյան կարգ մատուցվեց Երևանի Սուրբ Սարգիս եկեղեցում: «Որդան կարմիր» բարեգործական հիմնադրամը եկեղեցու բակում ցուցադրում էր կտավներ Մինասի «Ջաջուռ» շարքից: Միջազգային լուրեր-Նիդերլանդների Ուտրեխտ քաղաքում վաճառքի է հանվել կաթոլիկ տաճարը. Սուրբ Եկատերինայի եկեղեցին վաճառվում է ցածր հաճախելության և պատմական շենքի ծախսերը հոգալու միջոցների բացակայության պատճառով: 
Գերմանիայում բողոքականների թիվը կրճատվում է կաթոլիկների թվից ավելի արագ: Բրիտանացիների մեկ երրորդը կարծում է, որ իսլամը սպառնում է ազգային կենսակերպին ու մշակույթին: 
 
Մեկնաբանություններ