lXoX5LhoEXw

Փետրվարի 28-ին Հայ եկեղեցին նշեց Սուրբ Վարդանանց զորավարների և 1036 վկաների հիշատակության օրը: Մայր Աթոռի միաբանները, Մուշեղ եպիսկոպոս Բաբայանի հանդիսապետությամբ, Վարդանանց հիշատակը խնկարկեցին Սուրբ Գայանե եկեղեցում: Պատարագի ավարտին հնչեց Հայրապետական մաղթանք՝ ամուր պահել հայրենիքն ու հավատը: 
Սուրբ Վարդանանց տոնին հանդիսություն էր կազմակերպվել նաև Գևորգյան հոգևոր ճեմարանում: 
Էջմիածնի քաղաքապետ Դիանա Գասպարյանը հյուրընկալվել էր Մայր Աթոռի «Էօրնեկեան» հանրակրթական դպրոցում: Նա էօրնեկյանցիների համար ընթերցեց Թումանյանի հեքիաթներից:
Հռիփսիմե Հակոբյանը և Հայդուկ Սմբատյանը «Արարող ձեռքեր» ցուցահանդեսային նախագծի 14-րդ մասնակիցներն են: Փետրվարի 26-ին Գևորգյան հոգևոր ճեմարանում բացվեց նրանց աշխատանքների ցուցահանդեսը: 
Միջազգային լուրեր- Թբիլիսիում հարգանքի տուրք են մատուցել Սումգայիթի ջարդերի զոհերի հիշատակին: 
Կալիֆորնիայի սենատոր Ջերրի Հիլլը օրինագիծ է ներկայացրել, ըստ որի հոգևորականը պարտավորված է խախտել խոստովանության գաղտնիքը, եթե այդ կերպ նրան հայտնի է դառնում երեխաների հանդեպ դաժան վերաբերմունքի ու բռնության մասին տեղեկություններ: Կալիֆորնիայի կաթոլիկ եպիսկոպոսների համաժողովի ներկայացուցիչն ասել է, որ այդ նախագիծը հակասում է կրոնական ազատության թեզին: Եզդիների կենտրոնական խորհուրդը Գերմանիայում կոչ է արել որոնել և պատժել ջիհադիստական խմբավորման` այժմ Եվրոպայում հայտնված անդամներին: Եզդիները կարծում են, որ Գերմանիայի կառավարությունը գրեթե ոչինչ չի անում հանցագործների դեմ պայքարելու համար: Դուբլինում պղծել են Սուրբ Միքանի եկեղեցու դամբարանը, վնասել այդտեղ թաղված զմռսված մարմինները, գողացել «Խաչակիր» կոչվող 800 տարեկան մումիայի գլուխը:  
 

 

Մեկնաբանություններ