Մայր Աթոռ Ս. Էջմիածնում գումարվել է Գերագույն հոգևոր խորհրդի ժողովը

Մարտի 12-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Ամենայն հայոց Գարեգին Բ կաթողիկոսի նախագահությամբ սկսվեց Գերագույն հոգևոր խորհրդի ժողովը: Հնգօրյա ժողովի ընթացքում կքննարկվեն Հայ եկեղեցու վարչական, կազմակերպաիրավական, կանոնական, կարգապահական, սոցիալական հարցեր: Քննարկման առարկա կդառնան 2019թ.-ի՝ որպես Ընտանիքի տարվա անելիքների, Կոմիտաս վարդապետի և Հովհաննես Թումանյանի ծննդյան 150-ամյա հոբելյաններին նվիրված միջոցառումների ծրագրերը: 
 
Մեկնաբանություններ