Եկեղեցական կյանք 15.03.2019

Մարտի 14-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը հյուրընկալեց պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլուն: 
Մարտի 12-ից 14-ը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսի նախագահությամբ, տեղի ունեցավ Գերագույն հոգևոր խորհրդի` այս տարվա առաջին նստաշրջանը: 
«Նարեկացի» արվեստի միությունում տեղի ունեցավ Անի Ավագյանի «Եվրոպայի և Հայաստանի համաքրիստոնեական մասունքներով ուխտատեղիները՝ որպես կրոնական տուրիզմի հանգրվաններ» գրքի շնորհանդեսը: 
Միջազգային լուրեր- Բոիլղարիայի Պլովդիվ քաղաքում տեղի է ունեցել Եվրոպայի հայոց թեմերի առաջնորդների, հայրապետական պատվիրակների և առաջնորդական տեղապահների համախմբում: 
Հիսունից ավելի մարդ է զոհվել և վիրավորվել Նոր Զելանդիայի Քրայսթչըրչ քաղաքում երկու մզկիթների վրա կատարված հարձակման արդյունքում: Ահաբեկչի զենքի վրա տարբեր լեզուներով մակագրություններ կան, այդ թվում նաև՝ հայերեն:  
Հռոմի Ֆրանցիսկոս պապը որոշել է բացել Նացիստական տիրապետության տարիների արխիվը: Գաղտնազերծվելու են Վատիկանի` Պիոս 12-րդ պապի քահանայապետության տարիների արխիվային նյութերը: Ֆրանցիսկոս պապը հայտարարել է, որ եկեղեցին վախ չունի պատմությունից:
 
Մեկնաբանություններ