Եկեղեցական կյանք 22.03.2019

Մարտի 20-ին Ամենայն հայոց կաթողիկոսը հանդիպեց Հայաստանի, Սփյուռքի և Արցախի թեմերում սպասավորող 20 քահանաների հետ, որոնք վերապատրաստում են անցնում Մայր Աթոռ Ս. Էջմիածնում:
Մարտի 21-ը Դաունի համախտանիշով մարդկանց միջազգային օրն է: Այս առիթով Արարատյան հայրապետական թեմի Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցին և «Արև-երեխաներ» առողջության և զարգացման կենտրոնը «Մոսկվա» կինոթատրոնում կազմակերպել էին բարեգործական համերգ: 
Մեր նկարահանող խումբն այցելել է տնակից բնակարան տեղափոխված գյումրեցի Հովհաննիսյանների ընտանիքին: 
Միջազգային լրահոս-Իսրայելի նախագահ Ռուվեն Ռիվլին այցելել է Հորդանան գետ և հանդիպել Սուրբ երկրի հոգևոր պետերի հետ, Երուսաղեմի հայոց պատրիարքարանից հանդիպմանը մասնակցել են լուսարարապետը և դիվանապետը:
Միացյալ Նահանգներում քրիստոնյա նկարիչները պատանիների և երիտասարդների համար նկարազարդ Աստվածաշունչ են թողարկել:
Նոր Զելանդիայում աղոթքի պահին մուսուլմանների վրա կրակ բացած Բրենթըն Տարանթը հայտարարել է, որ չի զղջում արածի համար: 
Մոսկվայում պարգևատրել են ուղղափառ մշակույթի հիմունքների համառուսական օլիմպիադայի հաղթողներին: 
Տնտեսի կիրակի. Մեծ պահքի չորրորդ կիրակին: 
 
 
Մեկնաբանություններ