Եկեղեցական կյանք 05.04.2019

Ապրիլի 2-ին Մոսկվայում տեղի ունեցավ Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի և Մոսկվայի ու Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլի հանդիպումը: Հայոց հայրապետը Համայն Ռուսիո պատրիարքի միջնորդությունն է խնդրել Ադրբեջանում ազատազրկված Կարեն Ղազարյանին վերադարձնելու համար: Նույն օրը Նորին Սրբության հանդիսապետությամբ ապրիլյան քառօրյա պատերազմի զոհերի հիշատակին նվիրված հոգեհանգստյան կարգ է կատարվել:
Ապրիլի 2-ին Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ մայր եկեղեցում տեղի ունեցավ խոկման արարողություն: Եկեղեցու հոգևոր հովիվ Հակոբ քահանա Խաչատրյանը ներկաներին հիշեցրեց պահոց շրջանի վեց կիրակիների խորհուրդը, որոնք կապված են աստվածաշնչյան պատմությունների հետ: 
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի և Ամենայն հայոց հայրապետի ջանքերով 2019թ.-ին Գյումրիում և Սպիտակում ապրող տասն ընտանիք բնակարանամուտ տոնեց: Մեր նկարահանող խումբն այցելել է Սպիտակ:
Շվեյցարական «Բողբոջ» բարեգործական հիմնադրամը կազմակերպել էր 15-ամյա Հոբ Ղազարյանի գեղանկարչական աշխատանքների ցուցահանդես-վաճառքը, որից գոյացած հասույթով կվերանարոգվի Գյումրիում ապրող Ղազարյանների բնակարանը: Ներկայացված աշխատանքների մեծ մասը վաճառվեց նույն օրը: Հինգ նկար գնեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը:
Օրերս Կալկաթայի հայոց մարդասիրակաան ճեմարանը նշեց հիմնադրման 198-րդ տարեդարձը: Միջոցառման պատվավոր հյուրն էր Կալկաթայի Անգլիկան եկեղեցու եպիսկոպոս Պրոբալ Կանտո Դատտան: Ներկա էին քրիստոնեական եկեղեցիների հոգևորականներ, Ս. Նազարեթ հայոց եկեղեցու փոխատենապետ Սուզան Ռուբենը, կրթական հաստատությունների տնօրեններ, Կալկաթայի հայ համայնքի անդամներ։
 

 

2019-04-05T21:30:00+04:00
Telecast type: Հաղորդաշար
Մեկնաբանություններ