Մշակութային ազդագիր 08.04.2019

Ժամանակակից արվեստի թանգարանում բացվել է քսաներորդ դարի գրաֆիկական արվեստի վարպետներ Էդգար Շահինի, Ժան Գառզուի և Ժան Ժանսեմի աշխատանքների ցուցահանդես:
Հայաստանի ազգային պատկերասրահում բացվել է «Գույնի ձևը. Վերածննդից ռոկոկո»  խորագրով ցուցահանդեսը:
Տունը, որտեղ երկար տարիներ ապրել և ստեղծագործել է ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ նկարչուհի, ազգագրագետ Լուսիկ Ագուլեցին, տուն-թանգարան է դարձել: 
Մանկական գրքի միջազգային օրվա առիթով Հայաստանի ազգային գրադարանում բացվել է ցուցահանդես՝ «Մանկական գրքի պատկերազարդման հայկական արվեստը» խորագրով:
 «Էս վայթե մեր Օհաննեսն է» խորագրով ծաղրանկարի ցուցահանդես–մրցույթ անցկացվեց Թումանյանի երևանյան թանգարանում:
Արա Սարգսյանի 117-ամյակին նվիրված միջոցառում է տեղի ունեցել «Արա Սարգսյան և Հակոբ Կոջոյան» տուն-թանգարանում:
«Անկյունաքար» հրատարակչությունը լույս է ընծայել ֆրանս-աֆրիկյան պիեսների ժողովածու:
 
Ստեղծագործական խմբի անդամներ: Հաղորդավար Լիլիթ Գրիգորյան
2019-04-08 20:05:00
Մեկնաբանություններ