Եկեղեցական կյանք 14.04.2019 Ծաղկազարդ

Այս տարի Ծաղկազարդի տոնը նշվեց ապրիլի 14-ին: Մայրավանքի բակում Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսն օրհնեց աշխարհի չորս կողմերը: Այնուհետ օրհնեց ուռենու ճյուղերը, որոնք նոր կյանքի խորհուրդն ունեն: Նորին Սրբությունն իր հայրապետական օրհնությունը բաշխեց Մայր Աթոռ եկած բոլոր մանուկներին:
Ծաղկազարդի տոնին Արաբկիրի նորակառույց եկեղեցին մարդաշատ էր վաղ առավոտից: Երեխաների համար կատարվեց մանուկների օրհնության կարգ: Նաիրի Զարյանի անվան 130-րդ հիմնական դպրոցի երեխաները յուրահատուկ նվեր էին պատրաստել եկեղեցու համար: Ամիսներ շարունակ նրանք արտագրել էին Նարեկացու Մատյանը և մագաղաթի տեսք տալով՝ գիրք ստեղծել:
Ծաղկազարդի նախատոնակին Աշտարակի Սուրբ Մարիանե եկեղեցում պատարագ մատուցեց հոգևոր հովիվ Փառեն քահանա Առաքելյանը: Քահանան նաև մանուկների օրհնության կարգ կատարեց, որից հետո Աշտարակի հայորդյաց տան սաները հանդես եկան համերգային ծրագրով: 
Ծաղկազարդի տոնական պատարագից հետո հարյուրավոր հավատացյալներ մի շատ գեղեցիկ արարողության մասնակցեցին, որ կոչվում է դռնբացեք: 
Տեսաշար՝ Նորագավիթի Ս. Գևորգ եկեղեցում Ծաղկազորդի տոնական արարողություններից: 
 
2019-04-14T19:35:00+04:00
Telecast type: Հաղորդաշար
Մեկնաբանություններ