Սուրբ Զատկից մեկ շաբաթ առաջ Հայ առաքելական եկեղեցին նշում է Ծաղկազարդի տոնը

Սուրբ Զատկից մեկ շաբաթ առաջ՝ Ավագ շաբաթվա կիրակի օրը, Հայ առաքելական եկեղեցին նշում է Ծաղկազարդի տոնը, որ նվիրված է Հիսուս Քրիստոսի երկրային կյանքի վերջին մի քանի դրվագներին, որոնցից մեկն էլ Հիսուսի մուտքն է Երուսաղեմ։ Ծաղկազարդի նախօրեին՝ շաբաթ օրը կատարվում է նախատոնակը, բացվում է խորանի վարագույրը, իսկ հաջորդ օրը, ժամերգությունից հետո, մատուցվում է պատարագ։ Մեր նկարահանող խումբը Աշտարակի Ս. Մարիանե եկեղեցում էր:
 
Մեկնաբանություններ