Ավագ հինգշաբթի, ի հիշատակություն հաղորդության խորհրդի հաստատման, պատարագ է մատուցվում: Երեկոյան եկեղեցու ամենադիտարժան և հուզիչ արարողություններից մեկն է՝ ոտնլվայի արարողությունը: Խորհրդակատար հոգևորականը Տիրոջ օրինակով լվանում և օծում է տասներկու անձանց ոտքերը: Սուրբ Գայանե վանքում Ամենայն հայոց հայրապետը ծնկի եկավ, լվաց և օծեց խորան բարձրացած 12 անձանց ոտքերը:
Ստեղծագործական խմբի անդամներ: Հեղինակ Սոնա Խաչատրյան
,
Օպերատոր Վռամ Խանամիրյան,
Օպերատոր Տիգրան Մինասյան2019-04-18
Telecast type: Լուր Ռեպորտաժ