Ցեղասպանության սուրբ նահատակների բարեխոսության կարգ Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում

Ապրիլի 24-ին համայն հայությունը խնկարկում է 1915 թվականի նահատակների հիշատակը: Ամեն տարվա պես, այս օրը բազմամարդ էր Ծիծեռնակաբերդի բարձունքում: Վաղ առավոտյան հուշահամալիրում էին նաև մեր երկրի պետական և հոգևոր այրերը: Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսի նախագահությամբ անմար կրակի մոտ կատարվեց Հայոց ցեղասպանության սուրբ նահատակների բարեխոսության կարգ: Արարողությանը ներկա էին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, նախագահ Արմեն Սարգսյանը, ԱԺ նախագահը, կառավարության անդամներ, Մայր Աթոռի միաբաններ, դիվանագետներ: 
 
2019-04-24
Telecast type: Լուր Ռեպորտաժ
Մեկնաբանություններ