Եկեղեցական կյանք 26.04.2019

Ապրիլի 24-ին Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսն ընդունեց Շվեդիայի Սոդերթելիեի քաղաքապետ Բուել Գոդներին: Քաղաքապետը երկօրյա այցով Հայաստանում էր՝ մասնակցելու Հայոց ցեղասպանության հիշատակման արարողություններին: 
Սուրբ Հարության տոնից հետո, որը մեր եկեղեցին տոնախմբեց ապրիլի 21-ին, սկսվում է տնօրհնյաց շրջանը: Եզնիկ քահանա Մարդիրյանը Հարության տոնից հետո առաջին տնօրհնյաց կարգը Խարբերդի մասնագիտացված մանկատանը կատարեց:
Ապրիլի 24-ին Հայոց ցեղասպանության 104-րդ տարելիցի կապակցությամբ Սրբոց Նահատակաց բարեխոսական կարգ կատարվեց Կալկաթայի Սբ․Նազարեթ հայոց եկեղեցում: 
Միջազգային լուրեր- Ապրիլի 21-ին Կաթոլիկ եկեղեցին նշեց Սուրբ Հարության տոնը: 
Շրի Լանկայում Զատկի տոնին ահաբեկչությունից զոհվածների թիվը անցել է 350-ից: 
Հրդեհից մեծապես տուժած Փարիզի Աստվածամոր տաճարը նորոգվելու է, ֆրանսիացի գործածարները շուրջ 700 միլիոն եվրո են խոստացել կառուցի վերականգնման համար: Հայտնի է, որ անվնաս են մնացել տաճարի սրբությունների շուրջ 80 տոկոսը: 
 
2019-04-26T19:35:00+04:00
Telecast type: Հաղորդաշար
Մեկնաբանություններ