Եկեղեցական կյանք 29.04.2019

Սուրբ Հարության տոնի հաջորդ շաբաթ օրը մեր եկեղեցում Ս. Հովհաննես Մկրտչի գլխատման հիշատակության օրն է: Այդ առթիվ Մայր Աթոռի գանձատնից Ձորագյուղ համայնքի Ս. Կարապետ եկեղեցի տարվեց սրբի մասունքներն ամփոփող տուփը: 
Ամեն տարի Կրկնազատկին` Սուրբ Հարության տոնին հաջորդող առաջին կիրակի օրը, Շուրիշկանի ավետարանը մաշտոցյան Մատենադարանից տեղափոխվում է Մուղնու Սուրբ Գևորգ եկեղեցի: 
Արարատի մարզի հոգևոր տեսուչ Տ. Գևորգ եպիսկոպոս Սարոյանի ձեռամբ օծվեցին Վերին Արտաշատի Ս. Մարիամ Աստվածածին եկեղեցու սրբապատկերները: 
Թբիլիսիի հռոմեական կաթոլիկ սուրբ Պողոս-Պետրոս մայր տաճարում Կոմիտաս վարդապետի ծննդյան 150-ամյակի միջոցառում է անցկացվել հայ և կաթոլիկ եկեղեցական երգչախմբերի մասնակցությամբ: 
ՅՈՒՆԵՍԿՕ-ի որոշմամբ ապրիլի 29-ին նշվում է Պարի միջազգային օրը: Հայկական ժողովրդական պարերով այդ օրը նշեցին նաև Մայր Աթոռի հովանու ներքո գործող «Էօրնեկեան» դպրոցում: 
 
 
2019-04-29 21:35:00
Մեկնաբանություններ