Ռուբեն Ալթունյանի 80-ամյա հոբելյանին նվիրված համերգին Հայաստանի պետական կամերային նվագախումբը կատարեց 1998 թվականին գրված «Սիմֆոնիետը», Մեծ եղեռնին նվիրված «Թափուր անդաստան»-ը՝ գրված դուդուկի, զուռնայի և կամերային նվագախմբի համար: Մենակատարը Լևոն Թևանյանն էր: Համերգային կատարումները պարբերաբար ընդհատվում էին երաժիշտ ընկերների, բարեկամների՝ Ալթունյանի մասին տարբեր պատմություններով ու բարեմաղթանքներով:
2019-04-27
Telecast type: Լուր Ռեպորտաժ