JvechHBm2mg

Մայիսի 3-ին տեղի ունեցավ Հայաստանի Հանրապետության և Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու հարաբերություններին առնչվող հարցերով աշխատանքային խմբի առաջին հանդիպումը:  Անդրանիկ նիստը նախագահեցին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը և ՀՀ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նիստի ընթացքում Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր խոսքն ուղղեց աշխատանքային խմբի անդամներին և ներկաներին:
Ներքին Դվին գյուղի Սուրբ Հարություն եկեղեցին նշեց օծման 19-ամյակը:  Եկեղեցին օծվել է 2000 թ. մայիսի 3-ին՝ Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց կաթողիկոսի ձեռամբ: Ամեն տարի այդ օրը համայնքը նշում է եկեղեցու օծման տարեդարձը: 19-ամյակի առթիվ, Արարատի մարզի հոգևոր տեսուչ Տ. Գևորգ եպիսկոպոս Սարոյանի հանդիսապետությամբ, եկեղեցում պատարագ մատուցեց Մխչյանի Ս. Հովհաննես եկեղեցու հոգևոր հովիվ Տ. Միքայել քահանա Նուրիջանյանը:
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Գանձատունը վերջերս նոր համալրում ստացավ: Այն 18-րդ դարում փայտի, փղոսկրի և սադափի համադրությամբ  պատրասված վարդապետական գավազան է, որը  Ամենայն Հայոց Հայրապետին է ընծայել Մայր Աթոռի  բարերար Տիար Աշոտ Թունյանը:  Սա նաև ֆրանսիաբնակ Տիար Ռոժե Կարպիս Ջրբաշյանի եկեղեցասիրության դրսևորումն է: Շուտով գավազանը կմակնշվի և իր տեղը կզբաղեցնի ցուցափեղկում: 
Հաղարծին վանական համալիրի շրջակա միջավայրն ավելի բարեկարգ տեսք ստացավ վանքի հարևանությամբ նախօրեին տեղադրված  նոր խաչաղբյուրի օծմամբ: Խաչաղբյուրի բացման արարողությանը մասնակցում էին  Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ եպիսկոպոս  Գալստանյանը,  հեղինակը՝  քանդակագործ Լևոն Թոքմաջյանը,  խաչաղբյուրը տեղադրելու նախաձեռնության հեղինակ  Իքս գրուպ կոնցերնի նախագահ Խաչիկ Խաչատրյանը, հավատացյալ ուխտավորներ:
2018-ին Գևորգյան ճեմարանի պատմության մեջ առաջին անգամ բացվեց ասպիրանտական լսարան:  Ճեմարանի տեսչությունն ու դասախոսական կազմը վստահ են, որ Գևորգյան ճեմարանին ասպիրանտական կրթության իրավունքի շնորհումը կխրախուսի եկեղեցականներին և աշխարահականներին, ճեմարանի հարկից ներս կկերտվի լուրջ գիտական սերունդ:
Արդեն 2 տարի է, ինչ անցկացվում է «Մենթալ թվաբանության » ամենամյա օլիմպիադան:  Այս տարի ամբողջ Հայաստանից 550 դպրոցական է մասնակցել դրան: Մայր Աթոռի հովանու ներքո գործող «Էօրնեկեան» դպրոցի ասաները տարբեր տարիքային խմբերում միանգամից 4 գավաթ բերեցին իրենց կրթօջախ:
2019-05-03 19:35:00
Մեկնաբանություններ