Եկեղեցական կյանք 06.05.2019

Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսը հովվապետական այցով ժամանել է Կրետե կղզի: Նորին Սրբությունը հանդիսապետելու է Հերակլիոնի Ս. Հովհաննես Կարապետ հայկական եկեղեցու 350-ամյակին նվիրված միջոցառումները: Այդ առիթով Կրետե է բերվել Մայր Աթոռ սուրբ Էջմիածնում պահվող՝ Ս. Հովհաննես Մկրտչի մասունքներով խաչը:
Մայիսի առաջին կիրակին Ջրվեժի Ս. Կաթողիկե եկեղեցու ուխտի օրն է: 
Ամեն տարի ապրիլի 30-ին հաջորդող կիրակի օրը Նոր Նորքի Սուրբ Սարգիս եկեղեցում մատուցվող պատարագը նվիրվում է եկեղեցու օծման տարեդարձին:
Արևմտահայ նշանավոր բանաստեղծ Ռուբեն Սևակի հիշատակին նվիրված մշակութային հայտագիր էր պատրաստվել նրա անունը կրող Մայր Աթոռի թանգարանում: Ցերեկույթին ներկա էր նաև գրողի տոհմակիցը՝ գեներալ-մայոր Մելս Չիլինգարյանը: 
Մայիսի 4-ին «Էօրնեկեան» հանրակրթական դպրոցում տեղի ունեցավ Հայոց եկեղեցու պատմություն առարկայի հանրապետական օլիմպիադան: Մասնակիցները ՀՀ մարզերից ժամանած 8-11-րդ դասարաններում սովորող 100-ից ավելի աշակերտներն էին: Մրցանակային տեղեր զբաղեցրած սաների անունները կհրապարակվեն առաջիկայում: 
 
 
 
Մեկնաբանություններ