Եկեղեցական կյանք 10.05.2019 Հովվապետական այց Կրետե

2019թ. մայիսի 4-ին Գարեգին Երկրորդ Ամենայն հայոց կաթողիկոսը հովվապետական այցով ժամանեց Կրետե՝ հանդիսապետելու Հերակլիոնի Ս. Հովհաննես Կարապետ հայկական եկեղեցու 350-ամյակին նվիրված միջոցառումները: Այս առիթով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Կրետե էր տարվել նաև  Ս. Հովհաննես Մկրտչի մասունքներով խաչը: Հաջորդ օրը Ամենայն հայոց հայրապետը պատարագ մատուցեց Ս. Հովհաննու Կարապետ եկեղեցում: 
Հովվապետական այցի երրորդ օրը` մայիսի 6-ին, Ամենայն հայոց կաթողիկոսը պատվիրակության ուղեկցությամբ այցելեց Կրետեի Հույն ուղղափառ եկեղեցու արքեպիսկոպոսարան, որտեղ հանդիպեց Կրետեի Նորին Սրբազնություն Իրենեոս արքեպիսկոպոսի հետ: 
«Մենք աղոթում ենք, որ ներկա փոթորկահույզ աշխարհում զորանան եկեղեցիների կապերը սիրով ու եղբայրությամբ, որպեսզի միասնաբար կարողանանք դիմագրավել այն բոլոր դժվարությունները, որ այսօր հուզում են ողջ մարդկությանը: Եվ պահենք աշխարհը խաղաղության մեջ՝ առաջնորդելով ազգերին սիրո, բարության և արդարության ճանապարհներով»,-անդրադառնալով եկեղեցիների բազմազանությանը՝ իր խքսում ասաց Հայոց հայրապետը: 
Մայիսի 8-ին Ամենայն հայոց կաթողիկոսը վերադարձավ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին: 
 
2019-05-10 19:35:00
Մեկնաբանություններ