Ամենայն հայոց կաթողիկոսն ընդունեց Մագդեբուրգի առաջնորդ Ֆայգե եպիսկոպոսին

Մայիսի 12-ին Գարեգին Բ Ամենայն հայոց հայրապետի ձեռամբ 3 հոգևորական եպիսկոպոսկան ձեռնադրություն ստացան: Ձեռնադրվող հոգևորականների հետ Մայր Աթոռ Ս. Էջմիածին են եկել նաև բարձրաստիճան հոգևորականներ արտերկրից, բազմաթիվ ուխտավորներ Սփյուռքից: Գարեգին Բ-ն ընդունեց իր հրավերով Մայր Աթոռ ժամանած Գերմանիայի կաթոլիկ եկեղեցու եպիսկոպոսաց ժողովի պատվիրակության անդամներին, որոնց առաջնորդում էր Միջեկեղեցական հանձնաժողովի նախագահ և Մագդեբուրգի առաջնորդ Ֆայգե եպիսկոպոսը:
 
 
 
Մեկնաբանություններ