Ֆրանսիայի Բուշ-դյու-Ռոն նահանգային խորհրդի պատվիրակության այցը Մայր Աթոռ Ս. Էջմիածին

Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդը Մայր Աթոռում ընդունեց Ֆրանսիայի Բուշ-դյու-Ռոն նահանգային խորհրդի նախագահ տիկին Մարտին-Ժիլ Վասալի գլխավորած պատվիրակությանը: Հյուրերը մեր երկրում էին «Բարձունք 5165» ֆրանսահայ բարեգործական հասարակական կազմակերպության հիմնադրման 30-ամյակին նվիրված միջոցառումների առիթով: «Բարձունք 5165»-ի աջակցությամբ Էջմիածնում գործում է բարեգործական ատամնաբուժարան քաղաքի և հարակից շրջանների կարիքավոր անձանց ու երեխաների համար:
 
Մեկնաբանություններ