b7FSSGu1Z9A

Հոգեգալուստը` Պենտեկոստեն, այս տարի Հայ Առաքելական եկեղեցին տոնեց հունիսի 9-ին: Այն առաքյալների վրա Ս. Հոգու իջման հիշատակությունն է, որը տեղի է ունեցել Ս. Հարության 50-րդ օրը: Սուրբ Գայանե վանքում տոնական պատարագին Գարեգին Բ Ամենայն հայոց հայրապետի հետ մասնակցում էր նաև Համայն Բելառուսի պատրիարքական էկզարխ, Մինսկի և Զասլավի միտրոպոլիտ Պավելը: 
Միտրոպոլիտ Պավելը Հայաստան էր ժամանել Հայոց հայրապետի հրավերով: Հունիսի 8-ին նրան Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել էր Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսը: 
Հունիսի 9-ին Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսը հյուրընկալեց Ֆրեզնոյի պետական համալսարանի Հայագիտության ամբիոնի ուսանողներին: 
Այս տարի Հայ եկեղեցու համաշխարհային երիտասարդական միավորման հերթական ուխտագնացությունը նախատեսվում է անցկացնել Արցախում, հուլիսի 4-7-ը: 
Երևանի մատենադարանում ցուցադրվում է Տոսկանայից բերված հայերեն երեք ձեռագիր: 
Հունիսի 8-ին, ժամը 19-ի սահմանում խոշոր հրդեհ է բռնկվել Հաղպատի վանական համալիրում: 
 
Մեկնաբանություններ