Եկեղեցական կյանք 17.06.2019

Հունիսի 18-ից հունիսի 22-ը Մայր Աթոռ Ս. Էջմիածնում կգումարվի միաբանական հավաք: Հավաքի մասնակիցների հետ հանդիպել է Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսը: 
Հունիս 17-ից, Հռիփսիմյանց կույսերի տոնով, սկսվում է Արարատյան շաբաթը: Մայր Աթոռից Ս. Հռիփսիմե վանք տարվեց սրբուհու մասունքը: 
Այս կիրակի մեր եկեղեցին նշում էր Սուրբ Եղիա մարգարեի հիշատակության օրը: 
Համայն Բելառուսի պատրիարքական էկզարխ, Մինսկի և Զասլավի միտրոպոլիտ Պավելը հայաստանյան այցելության շրջանակում Ամենայն հայոց հայրապետի առաջնորդությամբ հյուրընկալվեց նաև Էջմիածնի հայորդյաց տանը և «Էօրնեկեան» հանրակրթական դպրոցում:
Հունիսի 16-ին Մայր Աթոռում Վեհափառ հայրապետն ընդունեց Արգենտինայից ժամանած գործարար կանանց, որոնց ուղեկցում էր Խուլիանա Դել Ագիլա-Էօրնեկյանը: 
Գևորգյան հոգևոր ճեմարանի սաներըԿոմիտաս վարդապետի 150-ամյա հոբելյանին նվիրված ցերեկույթ էին նախաձեռնել: 
 
Մեկնաբանություններ