Եկեղեցական կյանք 21.06.2019

Միաբանական համագումարի կապակցությամբ Մայր Աթոռում ժողովված միաբաններին այցելեց Ամենայն հայոց կաթողիկոսը և պատասխանեց նրանց հուզող հարցերին: 
Հունիսի 21-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսը հյուրընկալեց Իրաքի Քուրդիստան ինքնավար մարզի նախկին փոխվարչապետ և ֆինանսների նախարար Սարգիս Աղաջանին` Իրաքի հայոց թեմի առաջնորդ Ավագ արքեպիսկոպոս Ասատուրյանի ուղեկցությամբ: 
Հունիսի 19-ից 20-ը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, նախագահությամբ Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսի, տեղի ունեցավ Գերագույն հոգևոր խորհրդի ժողով: Քննության առնվեցին առաջիկա Ազգային-եկեղեցական ժողովի կազմակերպմանը, Հայաստանում ու Սփյուռքում ազգային-եկեղեցական կյանքին առնչվող մի շարք հարցեր:
Հունիսի 20-ին մեր եկեղեցին տոնախմբեց Ս. Հովհաննես Մկրտչի և Աթանագինես եպիսկոպոսի հիշատակության և Սբ. Շողակաթ վանքի ուխտի օրերը: 
Հունիսի 19-ին Միաբանական համագումարի մասնակիցները հյուրընկալվել էին Գեղարքունյաց թեմում: 
 
Մեկնաբանություններ