Մշակութային ազդագիր 24.06.2019

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում բացվել է Ժանսեմի անվան պատկերասրահ:
Արևելագիտության ինստիտուտը, Երեւանի պետական համալսարանը և Մաշտոցյան մատենադարանը գիտաժողով էին կազմակերպել` նվիրված հայագետ-արևելագետ Արամ Տեր-Ղևոնդյանի հիշատակին:
Հայաստանի նկարիչների միությունում բացվեց ամերիկաբնակ գեղանկարիչ Սամվել Մարությանի անհատական ցուցահանդեսը:
Տեղի ունեցավ «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի և տեղական մարմինների համատեղ նիստը:
Իգիթյանի անվան գեղագիտության ազգային կենտրոնում բացվել է կավագործ Ռիտա Խաչատրյանի անհատական ցուցահանդեսը:
Հովհաննես Թումանյանի թանգարանում ներկայացված են Արաբկիրի հայորդյաց տան գեղանկարչության դասարանի սաների «Անխելք մարդը» հեքիաթի նկարազարդումները:
 
Ստեղծագործական խմբի անդամներ: Հաղորդավար Լիլիթ Գրիգորյան
2019-06-24T22:35:00+04:00
Telecast type: Հաղորդաշար
Մեկնաբանություններ