Մշակութային ազդագիր 01.07.2019

ՀՀ ժողովրդական արտիստ, թատրոնի ու կինոյի բազմաթիվ սերունդներ կրթած Ռաֆայել Ջրբաշյանի հիշատակին նրա ուսանողները հուշ-երեկո էին կազմակերպել:
Հայաստանի նկարիչների միությունում բացվել է քանդակագործ Կարեն Թերզյանի՝ Թերզոյի անհատական ցուցահանդեսը:
Երեւանի ժամանակակից արվեստի թանգարանում բացվել է Լաուրա Ավետիսյանի անհատական ցուցահանդեսը:
Ռեժիսոր Սարգիս Արզումանյանը «Գոյ» թատրոնում բեմադրել է Ալբերտ Քամյուի «Օտարը»։ 
«Ամսվա հրատարակչություն» նախաձեռնության շրջանակներում «Զանգակ» գրատանն ընթերցանության երեկո էր։ Գրքասերներին մի հարկի տակ էր համախմբել Ջաքլին Վուդսոնի հանրահայտ «Ամեն բարություն» գիրքը:
Պատանի հանդիսատեսի թատրոնում Պետեր Տուրրինիի «Առնետաորս» համանուն պիեսի հիման վրա բեմադրված ներկայացման պրեմիերան էր: Այն թատրոնի պատմության մեջ առաջին 18+ գործն է, էքսպերիմենտ է՝ մեկ գործողությամբ:
 
Ստեղծագործական խմբի անդամներ: Հաղորդավար Լիլիթ Գրիգորյան
2019-07-01 22:35:00
Մեկնաբանություններ