Մեկնարկեց «Դեպի Հայրենիք, դեպի Սուրբ Էջմիածին» համահայկական երիտասարդական հավաքը

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում մեկնարկեց «Դեպի Հայրենիք, դեպի Սուրբ Էջմիածին» համահայկական երիտասարդական հավաքը, որ  կազմակերպել էր  Հայ եկեղեցու համաշխարհային երիտասարդաց միավորումը: Հուլիսի 4-ից 8-ը Արցախում անցկացվելիք երիտասարդական հավաքին մասնակցում են ավելի քան 15 երկիր ներկայացնող 250 եկեղեցասեր հայ երիտասարդներ` Արցախից,  Հայաստանից, Ռուսաստանի Դաշնությունից, Նիդերլադներից, Դանիայից, Ուկրանիայից և այլ երկրներից: Երիտասարդները հանդիպում ունեցան Գարեգին Երկրորդ Ամենայն հայոց կաթողիկոսի հետ, ստացան Վեհափառի  հայրապետական օրհնությունն ու մաղթանքը: 
 
Մեկնաբանություններ