Եկեղեցական կյանք 15.07.2019

«Դեպի Ս. Էջմիածին, դեպի սրբազան Արցախ». Ամենայն հայոց հայրապետի հռչակած այս կարգախոսը Հայաստանի, Արցախի ու Սփյուռքի ավելի քան 250 երիտասարդների ուխտագնացության բերեց հայրենիք: Ուխտագնացությունը կազմակերպել էր Հայ եկեղեցու համաշխարհային երիտասարդական միավորումը՝ Թովմա վարդապետ Խաչատրյանի գլխավորությամբ: Չորսօրյա ուխտագնացության ընթացքում երիտասարդները եղան Ստեփանակերտում, Խոջալուի զորամասում, Ամարասի վանքում, Տիգրանակերտի ամրոցում, Ղազանչեցոց վանքում:

 

2019-07-15 19:35:00
Մեկնաբանություններ