e2dZ4-W9vgc

Հուլիսի 28-ին Հայ առաքելական եկեղեցին նշեց հինգ տաղավար տոներից երրորդը՝ Հիսուս Քրիստոսի Այլակերպության կամ Պայծառակերպության տոնը: Բոլոր եկեղեցիներում մատուցվեց տոնական պատարագ: Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տոնական ղողանջների ներքո հոգևորականների թափորը Սուրբ Գայանե վանք ուղեկցեց Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսին: Ավանդույթի համաձայն, Վեհափառ հայրապետը հավատացյալների վրա ցողում էր մաքրություն և հույս խորհրդանշող վարդաջուրը: 
 
Մեկնաբանություններ