Գերմանիայի Դաշնային Հանրապետության նախկին նախագահ Յոախիմ Գաուկը Վեհափառ հայրապետի հյուրն է

Սեպտեմբերի 15-ին Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում հանդիպում ունեցավ իր հրավերով հնգօրյա այցով Հայաստան ժամանած Գերմանիայի Դաշնային Հանրապետության նախկին  նախագահ Յոախիմ Գաուկի հետ: Ամենայն հայոց կաթողիկոսը ողջունեց Գերմանիայի նախկին նախագահի այցը Մայր Աթոռ Ս. Էջմիածին` իր երախտագիտությունը հայտնելով Գաուկին 2016թ.-ին Գերմանիայի Բունդեսթագում Հայոց ցեղասպանության ճանաչման և դատապարտման բանաձևի ընդունման գործում ունեցած  կարևոր դերակատարման  համար:
 
Ստեղծագործական խմբի անդամներ: Հեղինակ Մարի Խաչատրյան

,

Օպերատոր Գևորգ Ավագյան
Մեկնաբանություններ