WO3-U_-q2r0

Կաթողիկոսական նստավայրը՝ վեհարանը, 10 տարվա նորոգությունից հետո սեպտեմբերի 18-ին պաշտոնապես բացվեց: Արարողությունը հանդիսապետում էր Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսը, ներկա էին ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, համալիրի նորոգության ու կառուցապատման աշխատանքներն իրականացրած ազգային բարերար Սամվել Կարապետյանը, պետական այրեր, հայ եկեղեցու թեմակալ առաջնորդներ, Գերագույն հոգևոր խորհրդի անդամներ, տարբեր երկրներից Հայաստան ժամանած բարերարներ, ՀԲԸՄ նախագահ Պերճ Սեդրակյանը, Վեհափառ հայրապետի հրավերով այս օրերին Հայաստանում գտնվող Գերմանիայի նախկին նախագահ Յոախիմ Գաուկը: 
 
Ստեղծագործական խմբի անդամներ: Հեղինակ Մերի Հովսեփյան
Մեկնաբանություններ