Հիշատակի արարողություններ՝ Գարեգին Ա հայրապետի վախճանման 20-րդ տարելիցի առիթով

Սեպտեմբերի 22-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում կատարվեցին հիշատակի արարողություններ երջանկահիշատակ Գարեգին Ա Ամենայն հայոց կաթողիկոսի վախճանման 20-րդ տարելիցի առիթով: Հայրապետի շիրիմի մոտ տեղի ունեցած հոգեհանգստի կարգին ներկա էին նախագահ Արմեն Սարգսյանը՝ տիկնոջ հետ, Մայր Աթոռի միաբաններ, թեմերի առաջնորդներ, տարբեր երկրներից Հայաստան ժամանած բարերարներ: Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսն իր հայրական խոսքն ուղղեց ներկաներին: «Երեք բնորոշումով կարելի է նկարագրել հայրապետին` աստվածսիրություն, հայրենասիրություն և եկեղեցասիրություն: Այս երեք արժեքների քարոզիչն էր կյանքի ընթացքում` հմայիչ խոսքով ներթափանցելով հավատացյալների սրտերը»:  
 
Մեկնաբանություններ