Սեպտեմբերի 30-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում հյուրընկալվեց պաշտոնական այցով Հայաստան ժամանած Սինգապուրի վարչապետ Լի Սյեն Լունը` տիկնոջ հետ:
Սեպտեմբերի 28-ին` վերաօծվեց Նորատուսի Սուրբ Աստվածածին եկեղեցին:
Նինոծմինդայի շրջանի Փոքր Գոնդուրան հայկական գյուղում վերաօծվեց 19-րդ դարի Սրբոց Ղևոնդյանց խոնարհված եկեղեցին:
Վարագա Սուրբ Խաչի տնն այս տարի նշվեց սեպտեմբերի 29-ին: Երևանի Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցում պատարագիչն էր Տ. Հայկազուն քահանա Մկրտչյանը:
Սուրբ Խաչ և Սուրբ Երրորդություն Հույսի խորան հաղորդարանի տարածում տեղի ունեցավ խաչադրման ամենամյա արարողությունը: Այս տարի 1719-րդ խաչի կնքահայրը գործարար Հրաչյա Պողոսյանն էր:
Սեպտեմբերի 27-ին սուրբ Գևորգ զորավարի տոնի նախօրեին տեղի ունեցավ Գևորգյան հոգևոր ճեմարանի՝ 2019-2020 ուսումնական տարվա բացման հանդիսությունը:
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի ունեցավ հոկտեմբերի 9-ին, 10-ին կայանալիք «Եկեղեցի և ընտանիք» համաժողովի կազմկոմիտեի հերթական հանդիպում-քննարկումը՝ դիվանապետ Արշակ եպիսկոպոս Խաչատրյանի նախագահությամբ: Հրազդանի դրամատիկական թատրոնում տեղի ունեցավ «ԻՄ ԿՈՄԻՏԱՍԸ» թատերական ներկայացման պրեմիերան:
Շարք: Եկեղեցական կյանք
2019-09-30T21:35:00+04:00
Telecast type: Հաղորդաշար