Եկեղեցական կյանք 07.10.2019

Հոկտեմբերի 6-ին Արագածոտնի թեմի Վարդենուտ համայնքում վերաօծվեց Սուրբ Մեռկուրիոս խոնարհված եկեղեցին: 
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի «Վաչե և Թամար Մանուկյան» մատենադարանում բացվել է Պալյան ընտանիքի խեցեգործական նմուշների ցուցահանդեսը:  Սեպտեմբերի 26-ին, Կոմիտաս վարդապետի ծննդյան օրը, Հայ եկեղեցու Վիրահայոց թեմի նախաձեռնությամբ Թբիլիսիի Վանո Սարաջիշվիլիի անվան պետական կոնսերվատորիայի համերգային մեծ դահլիճում տեղի ունեցավ տոնական միջոցառում: 
Հոկտեմբերի 6-ին Օշականի Սուրբ Մեսրոպ Մաշտոց եկեղեցու դպրատունը հյուրընկալել էր էպոսասացության հանրապետական մրցույթի մասնակիցներին ու ժյուրիի անդամների:
Վատիկանում որոշում է ընդունվել Մեխիկոյի արքեպիսկոսությունից երեք նոր թեմ առանձնացնել: Մինչ այդ Մեխիկոյի արքեպիսկոպոսությունն աշխարհի ամենամեծ կաթոլիկ թեմն էր՝ շուրջ 8, 8 միլիոն բնակչությամբ:      
Եգիպտոսում շարունակվում է ղպտի քրիստոնեական տաճարների օրինականացումը: 
Միացյալ Արաբական էմիրություններում ստեղծվելու է «Աբրահամի ընտանիքի տուն»-ը. մեկ համալիրում կառուցվելու են եկեղեցի, մզկիթ և սինագոգ:  
 
2019-10-07 19:35:00
Մեկնաբանություններ