Եկեղեցական կյանք 04.10.2019

Հոկտեմբերի 4-ին Գերմանիայից ժամանած ուխտավորների խմբին ընդունեց Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսը: 
Հոկտեմբերի 4-ին Լիտվայի Հանրապետության խորհրդարանի` Սեյմասի խոսնակ Վիկտորաս Պրանցկետիսի գլխավորած պատվիրակութունը այցելեց Մայր Աթոռ Ս. Էջմիածին:  
Օգոստոսի 20-23-ը Գերմանիայի Լինդաու քաղաքում տեղի ունեցած «Կրոնները հանուն խաղաղության» 10-րդ համաշխահային համաժողովի ընթացքում Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսն առաջադրվել և աշխարհի 125 երկրների  ու տարբեր կրոնական համայնքների 700 պատվիրակների կողմից ընտրվել է միության պատվավոր նախագահ:
Հոկտեմբերի 2-ին մեկուկես տարի շարունակվող  շինարարական աշխատանքներից  հետո,  Իջևան քաղաքում տեղի ունեցավ  Տավուշի թեմի նոր առաջնորդարանի և «Արևիկ»  սոցիալ֊- կրթական կենտրոնի նախնական  բացումը: 
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի «Վաչե և Թամար Մանուկյան» մատենադարանում բացվել է Պալյան ընտանիքի խեցեգործական ցուցանմուշների ցուցահանդեսը:  Գևորգյան հոգևոր ճեմարանի ավագ լսարանի սաները պատմում են ամռան ընթացքում Հայ առաքելական եկեղեցու աշխարհասփյուռ թեմերում իրենց անցկացրած ծառայության մասին, կիսում փորձառությունն ու տպավորությունները:
Հոկտեմբերի 1-ին ՀԵՀԵՄ գրասենյակում տեղի ունեցավ «Աստվածամոր տուն» հիմնադրամի հայտարարած «Դեպի լույս» խորագրով լուսանկարների մրցույթի ամփոփումը: 
Հոկտեմբերի 2-ին, 63 տարեկանում ի Տեր ննջեց Տ. Կորյուն ավագ քահանա Մարտիրոսյանը: 
 
2019-10-04 21:35:00
Մեկնաբանություններ