Եկեղեցական կյանք 11.10.2019

Սիրիայում ծավալված ռազմական գործողությունների մտահոգությամբ ուղերձ է հղել Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսը: 
Հոկտեմբերի 11-ին «Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի՝ Լիսաբոնից ժամանած ներկայացուցիչներին ընդունեց Ամենայն հայոց կաթողիկոսը: 
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի ունեցած «Եկեղեցին և ընտանիքը 21-րդ դարում, արժեքներ և մարտահրավերներ» միջազգային համաժողովի առիթով Ս. Գայանե վանքում Ամենայն Հայոց Կաթողիկոսի հանդիսապետութամբ կատարվեց համատեղ աղոթքի արարողություն՝ հանուն ընտանիքների զորացման:
Նոյեմբերյանի «Պապոնց տուն» կրթական կենտրոնը, «Ցե-Կվադրատ Ամպեգա Ասեթ Մենեջմենթ Արմենիա» ընկերության նվիրատվության շնորհիվ, շուտով նոր շենք կունենա:  
Հոկտեմբերի 8-ին Տավուշի մարզի Կոթի համայնքում տեղի ունեցավ խաղաապաստարանի հանձնման արարողություն։ 
Էջմիածնի Մհեր Աբեղյանի թանգարանում «Իմ Կոմիտասը» ցուցահանդեսը ներկայացնում է խորհրդահայ տասը հայտնի նկարիչների՝ Ազգային պատկերասրահում պահվող կոմիտասյան դիմանկարները: 
 
2019-10-11T19:35:00+04:00
Telecast type: Հաղորդաշար
Մեկնաբանություններ