Եկեղեցական կյանք 14.10.2019

Հոկտեմբերի 12-ին Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսը ժամանեց Ժնև՝ մասնակցելու Կարմիր Խաչի կազմակերպած բարեգործական ձեռնարկին և հանդիսապետելու Ժնևի Սբ. Հակոբ եկեղեցու հիմնադրման 50-ամյակի հանդիսությունները: Նույն օրը Հայրապետական պատվիրակությունը ներկա գտնվեց Շվեյցարիայի Կարմիր Խաչի 2019թ. բարեգործական հանդեսին: Միջոցառմանը ներկա էր նաև ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը: Հաջորդ օրը Ամենայն հայոց կաթողիկոսը պատարագ մատուցեց Ժնևի Սուրբ Հակոբ եկեղեցում: 
Հոկտեմբերի 14-ին ազգային բարերար Ջոն Քյուրքչյանի ծննդյան օրն էր, այդ առիթով Սբ. Գայանե եկեղեցում հոգեհանգստյան կարգ կատարվեց, որը հանդիսապետեց Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսը: 
Հոկտեմբերի 12-ին թարգմանիչ սուրբ վարդապետներ Մեսրոպ Մաշտոցի, Սահակ Պարթևի և նրանց աշակերտների տոնը նշվեց նաև Վիրահայոց թեմում: 
Ինչու՞ մոմ վառել, ինչպե՞ս խաչակնքվել, ինչպե՞ս կազմակերպել ուխտագնացություններ, ինչպե՞ս ողջունել հոգևորականին: Այս և շատ այլ հարցերի է պատասխանում Թովմաս ուրարակիր Առաքելյանի «Բարեպաշտական սովորությունները Հայոց եկեղեցում» գիրքը, որի շնորհանդեսը տեղի ունեցավ Էջմիածնի հայորդյաց տանը: 
 
2019-10-14T19:35:00+04:00
Telecast type: Հաղորդաշար
Մեկնաբանություններ