Եկեղեցական կյանք 04.11.2019

Նոյեմբերի 4-ին Ամենայն հայոց կաթողիկոսն ընդունեց ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովի միջոցառումների շրջանակում Հայաստան այցելած Տաջիկստանի խորհրդարանի նախագահ Շուքուրջոն Զուխուրովին: 
Ուղիղ 20 տարի առաջ, նոյեմբերի 4-ին Հայաստանյայց Առաքելական եկեղեցու գահակալ օծվեց Գարեգին Բ Ներսիսյանը: Նորին սրբության կամքով` հոբելյանական օրերին տոնակատարություններ չեն լինի: Գահակալության քսանամյակը կնշվի հաջորդ տարի, երբ կավարտվի հայոց Ս. Էջմիածնի մայր տաճարի մեծամասշտաբ նորոգությոնը: 
Նոյեմբերի 4-ի առավոտյան Ամենայն հայոց կաթողիկոսին գահակալության 20-ամյակի կապակցությամբ շնորհավորեց Մայր Աթոռի միաբանությունը:  
Նոյեմբերի 3-ին Տ. Աբրահամ քահանա Մարտիրոսյանի գլխավորությամբ, Մասիսի շրջանի Դաշտավան, Զորակ և Նիզամի համայքների աշակերտներն ու ուսուցիչներն ուխտի էին եկել Մայր Աթոռ: 
Նոյեմբերի 2-ին և 3-ին Հայ եկեղեցու համաշխարհային երիտասարդական միավորման (ՀԵՀԵմ) կենտրոնական գրասենյակում տեղի ունեցավ անդրանիկ ատենապետաց ժողովը, որին մասնակցում էին Հայ եկեղեցու ավելի քան 25 թեմերի երիտասարդաց միությունների պատասխանատուները:  
ՀԵՀԵՄ կենտրոնական գրասենյակի աշխատակիցները և աշխարհասփյուռ թեմերից ժամանած երիտասարդական կառույցների պատասխանատուները շնորհավորեցին Վեահափառ հայրապետին գահակալության 20-ամյա տարեդարձի առիթով: 
 
 
 
2019-11-04 21:35:00
Մեկնաբանություններ