Կոմիտասի թանգարան-ինստիտուտում բացվել է «Ուսուցիչը» ժամանակավոր ցուցադրությունը

«Ուսուցիչը» ժամանակավոր ցուցադրությունը Կոմիտաս-ուսուցչի և նրա սաների մասին է: Վարդապետի մանկավարժական գործունեությունն սկսվում է Գևորգյան հոգևոր ճեմարանում, երբ սարկավագ ձեռնադրվելուց հետո նշանակվում է երգեցողության ուսուցիչ և հայտնվում շատ բարդ իրավիճակում: Փոխարինելու էր գործից ազատված Կարա Մուրզային:
 
Մեկնաբանություններ