Եկեղեցական կյանք 11.11.2019

Նոյեմբերի 9-ին Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսն ընդունել է պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Սուրբ Աթոռի՝ պետությունների հետ հարաբերությունների քարտուղար, արքեպիսկոպոս Պոլ Ռիչարդ Գալագերին: Վատիկանի պատվիրակությանն ուղեկցում էր ՀՀ Արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը: 
Մայր տաճարի նորոգման աշխատանքներին զուգահեռ կենտրոնական մուտքի հարևանությամբ ընթանում է մոմավառության նոր սրահի կառուցումը: 
Նոյեմբերի 10-ի Արցախի Դադիվանքում ՀՀ զինված ուժերի հոգևոր առաջնորդ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի օրհնությամբ մի խումբ զինվորականներ մկրտվեցին:  
«Հայերի փրկության գործը Մերձավոր Արևելքում 1915-1923թվականներին» գիտաժողովի աշխատանքային երկրորդ օրն անցկացվեց Մայր Աթոռի «Գարեգին Ա» կենտրոնում: 
Միջազգային լուրեր- Վատիկանը կոչ է արել ՄԱԿ-ին զինադադար հաստատել Եմենում: 
Մեքսիկայում եկեղեցին աջակցում է օրենքի նախագծին, որը թույլ կտա բուժաշխատողներին կրոնական համոզմունքների պատճառով հրաժարվել որոշ ծառայություններ մատուցելուց:
Դիժոնում տեղի ունեցած ողբերգական դեպքերից հետո Ֆրանսիայում մուսուլման կանանց գլխանոցների մասին վեճը վերածվել է իսլամի, ներգաղթի և ռադիկալիզմի վերաբերյալ հանրությունը պառակտող կոնֆլիկտի: 
 
2019-11-11 21:35:00
Մեկնաբանություններ