Եկեղեցական կյանք 15.11.2019

Օշականի Ս. Մեսրոպ Մաշտոց եկեղեցու «Փառք հայ գրի և դպրության» որմնանկարը վերականգնվում է: 
«Հայրենիքի և ընտանիքի գաղափարները Մայր Աթոռ Ս. Էջմիածնի հրատարակություններում» խորագրով գիտաժողովի հայտերի կանչ է հայտարարում «Վաչե և Թամար Մանուկյան» Մատենադարանը: 
«Էօրնեկեան» կրթահմալիրի բնագիտական հոսքի աշակերտների համար հանդիպում էր կազմակերպվել «Իզմիրլյան» բժշկական կենտրոնի գլխավոր տնօրեն Արմեն Չարչյանի հետ: 
Նոյեմբերի 14-ին «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի ուսուցչական երգչախումբը ժամերգություն էր երգում Երևանի Սուրբ Սարգիս առաջնորդանիստ եկեղեցում: 
«Էօրնեկեան» դպրոցի «հաշվիչ տղաները» այս անգամ էլ հաղթանակով են վերադարձել Սոչիի Մենթալ թվաբանության միջազգային օլիմպիադայից: 
Միջազգային լուրեր- Վենետիկում ջրհեղեղից  տուժել է քաղաքի նշանավոր կենտրոնը և Ս. Մարկոսի տաճարը, վնասվել է նաև Ս. Ղազար կղզու Մխիթարյանների վանքը:
Այս ամիս Հնդկաստանում վերջակետ է դրվել կրոնական հողի վրա ծագած երկարամյա դատական գործին: 
Թուրքիայում ստեղծվել է Անթալիայի ուղղափառ ռուսախոս հավատացյալների միություն: 
 
2019-11-15T21:35:00+04:00
Telecast type: Հաղորդաշար
Մեկնաբանություններ