Alt

Անառակի կիրակի. մեկնում է Մարկոս քհն. Մանգասարյանը

Մեծ պահքի կիրակիներից մեկը անվանվում է Անառակի: Անառակ որդու առակը պատմվում է Ղուկասի Ավետարանում: Առակի գլխավոր կերպարները հոր հարստությունը վատնած կրտսեր որդին է, որդուն ներող հայրը և ըմբոստացող ավագ որդին: Վատնել նշանակում է ոչ թե պարզապես ծախսել, այլև վնասել, վատ նպատակով ծախսել: Սա նաև մեր արդի հասարակության ախտերից է: Մարդիկ վատնում են ոչ միայն նյութական բարիքը, այլև բարոյական ու հոգևոր...
Հյ. Ամերիկայի սևամորթ ստրուկները իրենց երգերում երանի էին տալիս այն օրվան, երբ Աստծո բոլոր զավակները կոշիկներ կհանգնեն: Հետաքրքիր է, որ դարձի եկած որդուն հայրը ոչ միայն ներեց, այլև նվերներ տվեց՝ պատմուճան, որը խորհրդանշում է փառք, մատանի, որ իշխանության խորհրդանիշ է, և կոշիկներ, որոնք խորհրդանշում են ազատություն: Անառակի կիրակիի խորհուրդը մեկնում է Տ.Մարկոս քահանա Մանգասարյանը:

Ստեղծագործական խմբի անդամներ: Հեղինակ Տ. Մարկոս քահանա Մանգասարյան
2013-05-30 12:04:49
Մեկնաբանություններ