Եկեղեցական կյանք 22.11.2019

Երևանի Շենգավիթ համայնքի գրեթե Սրբոց Առաքելոց եկեղեցու զույգ խաչերը, զանգը, բակում տեղակայված խաչքարերը, մկրտության ավազանն ու սրբապատկերներն օծվեցին նոյեմբերի 21-ին: Ս. Խորանը կօծվի նոյեմբերի 30-ին՝ Ս. Թադեոս և Բարդուղիմեոս առաքյալների տոնի օրը: 
Նոյեմբերի 21-ին քրիստոնեական բոլոր եկեղեցիները նշեցին Ս. Աստվածածնի` տաճարին ընծայման տոնը: 
Ռումինիայի հայոց թեմի և Հայաստանի ազգային պատկերասրահի միջև համագործակցության հուշագիր ստորագրվեց: 
Մեծանուն հայագետ Երվանդ Տեր-Մինասյանի ծննդյան 140-ամյակի կապակցությամբ գիտնականի թոռնուհին` Անուշ Տեր-Մինասյանը, ընտանիքի անունից Մայր Աթոռի մատենադարանին փոխանցեց Երվանդ Տեր-Մինասյանի անձնական գրադարանից մի քանի տասնյակ հնատիպ գրքեր: 
Երևանի թիվ 86 դպրոցը հյուրընկալել էր Մայր Աթոռի Քրիստոնեական դաստիարակության կենտրոնի տնօրեն Տ. Զաքարիա ծայրագույն վարդապետ Բաղումյանին: 
 
2019-11-22 21:30:00
Մեկնաբանություններ